Դեկտեմբերի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 39-ամյա Շահեն Մ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 20-ին ժամը 21։10-ի սահմաններում գտնվելով Դեղատան փողոցում հանդիպել է իր գործընկեր Մամե Հ․-ի հետ, որտեղ փոխանցել է 4 մլն ԱՄՆ դոլար գումարի ոսկյա ձուլակտորներ, որից հետո վերջինս գտնվելով Խորենացի փողոցի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում իրեն է զանգահարել Մամեի հայրը՝ Թաժդին և հայտնել, որ իր կողմից տրված ոսկյա ձուլակտորները ոսկի չեն եղել և սպառնացել, որ սպանելու է իրեն, եթե չկարգավորի այդ հարցը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Թաժդին Հ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Հերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության
Դատարանը 2 ամսով երկարաձգեց Վեդիի մանկшապղծությшն գործով կալանավորվածների կալանքի ժամկետը. Լուսանկար
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ