Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ car.mia.gov.am հարթակում տրանսպորտային միջոցի առցանց առուվաճառքի գործարքները հատել են 500-ի շեմը։
«Տրանսպորտային միջոցի առցանց առուվաճառքի հարթակը ՆԳ նախարարության որդեգրած թվայնացման գործընթացի շրջանակում պետական համակարգում կյանքի կոչված առաջին և խոշոր նախագծերից մեկն է։ Եվ արդեն 4 ամիս է՝ հարթակի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն ունեն առանց Հաշվառման-քննական բաժին այցելելու՝ ցանկացած վայրից, ցանկացած ժամի պարզեցված ընթացակարգով իրականացնել տրանսպորտային միջոցի ձեռքբերման, վաճառքի ու գրանցման գործընթացն ընդամենը մի քանի րոպեում։
ՆԳ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության արդյունավետ համագործակցության արդյունքում car.mia.gov.am հարթակը՝ PMI Project Management Awards 2025 մրցանակաբաշխության շրջանակում հաղթող է ճանաչվել «Նորարարական նախագիծ» անվանակարգում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում. Լուսանկար
Կառավարությունը հաստատել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP համաձայնագրի վավերացման նախագիծը
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք. Տեսանյութ, Լուսանկարներ