Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին այսօր վիրահատել են։
Տեղեկացանք, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, մի քանի օր է նա գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ախապատրաստում էին վիրահատության, նախատեսվում էր ավելի վաղ անել վիրահատությունը, սակայն արյան մեջ շաքարի բարձր մակարդակը խոչընդոտում էր։
Ի դեպ, վաղը՝ դեկտեմբերի 27-ին սրբազանի ծննդյան օրն է, նա դառնում է 62 տարեկան։

Բաց մի թողեք
Լևոն Տեր-Պետրոսյան․ պետություն կառուցելու դժվարին ճանապարհը և անպատասխան մնացած զգուշացումը․ Տեսանյութ, Լուսանկարներ
Հիջաբը` փորձաքար Ալիևի համար
Պարեկներն ստուգում են մոպեդավարներին, որոնց մեծ մասը ներգաղթյալներ են