Հայաստանի «արդար» դատարանները Ռոմանոս Պետրոսյանի` ՀԷՑ ՓԲ ընկերության աշխատակիցների, ազատման հրամաններն անվավեր են ճանաչում, բայց աշխատակիցներին չեն վերականգնում իրենց պաշտոններում, գրված է «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում։
«Այս ընթացքում ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք՝ նախկին աշխատակիցների կողմից, որոնք պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը և անվավեր ճանաչել ազատման մասին հրամանները։ Գործերը մակագրվել են տարբեր դատավորների։
Չնայած դատարանները հաստատում են, որ ազատման հրամանները եղել են իրավական խախտումներով, նախկին աշխատակիցներին վերականգնելու փոխարեն, չգիտես ինչու, նրանց տրվում է ընդամենը մի քանի ամսվա աշխատավարձի չափով փոխհատուցում, այն էլ սակագնի հաշվին:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ընդամենը մի քանի շաբաթ անց ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Վերջինս իր պաշտոնավարման հենց առաջին օրերից սկսեց ազատել ընկերության փորձառու և երկարամյա մասնագետներին, որոնք համարվում էին ոլորտի պրոֆեսիոնալ կադրեր՝ փոխարինելով նրանց քպ-ականներով»։

Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Կոտայքում, 3-ամյա երեխան խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը
Հերթական ողբերգական դեպքը, «Ֆայրբերդ»-ի գործարանում կռունկի դիտաշտարակից աշխատակիցը վայր է ընկել
Միլենա Պետրոսյանի ինքնասպան եղած ամուսնու քրոջ նոր բացահայտումները․ Լուսանկար