ԱՄՆ հատուկջոկատայինները սառնասրտորեն սպանել են Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի թիկնապահների մեծ մասին, երբ գերի էին վերցնում քաղաքական գործչին և նրա կնոջը:
Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ Նախարարի խոսքով՝ երկրի բանակը երաշխավորել է ժողովրդավարական կարգի պահպանումը և շարունակելու է իրականացնել իր գործառույթները: Նա հավելել է, որ երկրի խորհրդարանը բնականոն ռեժիմով աշխատանքը կսկսի հունվարի 5-ից:
Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ում կկանգնեն ամերիկյան արդարադատության առջև և «կզգան դրա ողջ ուժը»:
Ավելի ուշ Սպիտակ տան տերը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ժամանակավոր ամերիկյան վարչակազմ կհաստատվի, նախքան այնտեղ պայմաններ կստեղծվեն իշխանության խաղաղ և արդար փոխանցման համար:

Բաց մի թողեք
Օրբանի պարտության մեջ չափազանց շատ բան չկա մեկնաբանելու
Մագյարը դուռը բաց է պահում ռուսական էներգիայի համար՝ չնայած ԵՄ-ի կողմից էներգիայի մատակարարման փուլային դադարեցման ծրագրերին
Պետեր Մագյարը մեղադրում է հեռացող արտգործնախարարին գաղտնի փաստաթղթեր ոչնչացնելու մեջ