Նիկո՛լ, արդեն վարչապետ չեք: Իրական առաքյալ եք դարձել՝ ստորագույն օտար «ուժը» մարմնավորող առաքյալ, ձեր իսկ երդմանն՝ ամենօրյա դավաճան: Անվավեր եք՝ առոչինչ: Չենք ճանաչում:
Սրբազաններ՝ առայժմ առանց չակերտների, էս ի՞նչ եք անում, ինքներդ ձեզ համոզելով, որ աստվածատուր առաքելության համահեղինակ եք, բայց իրականում՝ բառիս բուն իմաստով հանցագործ իշխանիկի անմիջական մեղսակիցը և ձեռքի գործիքը:
Ձեզանից գոնե մեկը թող բարոյական զորությունն ու քաղաքացիական արիությունը գտնի՝ հրաժարվելու անձնական տարատեսակ տրտունջներից ու ետ տալու այս ոչնչապաշտ ընթացքը:
Աղջիկ, տղա, փող կամ խորանադավություն՝ ձեր հետագծի առանձնահատկությունների համար ապաշխարելու հավանաբար վերջին հանգրվանն է:
Մեղա, Տէր, ողորմեա, և Քո Ուժն ու լույսը տուր մեզ այսօր՝ հայրենասպան այս պղծուղին հաղթահարելու համար:
Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի, անէանան ինքնաքրիստոսները համայն աշխարհի:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան; 5 հունվարի 2026

Բաց մի թողեք
Լևոն Տեր-Պետրոսյան․ պետություն կառուցելու դժվարին ճանապարհը և անպատասխան մնացած զգուշացումը․ Տեսանյութ, Լուսանկարներ
Երկու հրաժարականների հետքերով
Փաշինյանը պետք է դադարեցնի Հայաստանը բաժանել հնազանդների ու թշնամիների. Հարություն Աղա-Սարգսյան. Լուսանկար