Է՜հ, ժողովուրդ, ժողովուրդ… Սպառնալուց էլ պետք է խելքով սպառնալ։
Երեկ ֆեյսբուքյան կեղծ էջից սուտ լուր տարածվեց, թե իբր իմ վրա հարձակում է կատարվել, ընդ որում՝ ՄՈՍԱԴ-ի կողմից, այն էլ՝ հեծանիվ քշելիս։ Դրանից առաջ էլ լուր էր տարածվել, թե միաժամանակ ինձ որսում է ՀԱՄԱՍ-ը։
Ժողովուրդ, ազնիվ խոսք, էս ի՞նչ մանկապարտեզ է։ Եթե սպառնում եք, գոնե խելքին մոտ մի բան արեք, որ մարդ գոնե մի պահ մտածի։
Ո՞նց կարող են ՀԱՄԱՍ-ն ու ՄՈՍԱԴ-ը միաժամանակ ցանկանալ հարձակվել ինձ վրա։ Չէ՞ որ նրանք երդվյալ թշնամիներ են։ Մի՞թե սա էլ պետք է ձեզ բացատրել։ ՀԱՄԱՍ-ը կազմակերպություն է, որն աշխարհի շատ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական և կառավարում է Գազայի հատվածը 2007 թվականից։
Նրա պաշտոնական անվանումն է «Հարաքաթ ալ-մուքավամա ալ-իսլամիյա» («Իսլամական դիմադրության շարժում»)։ ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Իսրայելի վրա կատարված բարբարոսական հարձակման համար, որից հետո սկսվեց պատերազմը Գազայի հատվածում և Գազայի խաղաղ բնակչության բարբարոսական բնաջնջումը։
Իսկ ՄՈՍԱԴ-ը Իսրայելի ազգային հետախուզական ծառայությունն է՝ ՀԱՄԱՍ-ի երդվյալ թշնամին։ Նրանք զբաղվում են հետախուզությամբ և հակաահաբեկչական գործողություններով ամբողջ աշխարհում։
Գրել, թե երկու կազմակերպությունն էլ ուզում են ինձ «վերացնել», նույնն է, թե գրել, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը ժամանել է սիոնիզմի միջազգային համաժողովին։ Մի՞թե նման բաներն էլ պետք է ձեզ բացատրել։
Եվ հետո, ինչո՞ւ հեծանվով։ Ես մեքենա ունեմ։ Հեծանիվ շատ հազվադեպ եմ քշում, այն էլ՝ երբ խցանումները շատ են լինում։
Եվ վերջապես, ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում։ Գուցե ինչ-որ բանից վախենո՞ւմ եք։ Թե՞ ձեր վարկանիշն այնքան է ընկել, որ ստիպված եք բացահայտ սպառնալ ձեր ընդդիմախոսներին։
Մանկապարտեզ եք, ազնիվ խոսք։
Արթուր Խաչիկյանի էջից

Բաց մի թողեք
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը
Այսուհետ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին
Եթե Հայաստանը ժամանակին ապահովի ԹՐԻՓ – վրացական երկաթուղի – Անակլիա կապը