Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծի առաջխաղացմանը, հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։
Որոշումը կայացվել է Թրամփի հետ նրա հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Գրեմի խոսքով՝ օրինագիծը պատժամիջոցներ կսահմանի ռուսական նավթը զեղչված գներով գնող երկրների դեմ։
Գրեմը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը Ուկրաինայում շարունակվող հակամարտության ֆոնին։ Նա ընդգծել է, որ փաստաթուղթը ԱՄՆ նախագահին լրացուցիչ լծակներ կտա այն երկրների դեմ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, անուղղակիորեն աջակցում են Մոսկվային։
Սենատորը նաև հույս է հայտնել, որ օրինագծի վերաբերյալ քվեարկությունը կկայանա արդեն հաջորդ շաբաթ ու կստանա լայն երկկուսակցական աջակցություն։
Հունվարի 5-ին Թրամփը հայտարարել էր, որ Կոնգրեսի անդամների հետ քննարկում է Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցները։

Բաց մի թողեք
Թրամփը հարստացել է 1,4 միլիարդ դոլարով
Իտալիայի վարչապետը դատապարտել է Իրանի դպրոցում փոքրիկ աղջիկների կnտnրածը
Մոջթաբա Խամենեին վիրավոր է. նա գտնվում է խիստ գաղտնի վայրում