ԱՄՆ պետդեպարտամենտը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել ներգաղթային վիզաների մշակումը շուրջ 75 երկրի քաղաքացիների համար (նաև Հայաստանի)։
Քայլը նպատակ ունի խստացնել այն դիմորդների նկատմամբ կիրառվող պահանջները, որոնք կարող են համարվել հնարավոր հանրային բեռ։
Պետդեպարտամենտի ներքին փաստաթղթերի համաձայն՝ հյուպատոսական ծառայությունների աշխատակիցներին ցուցում է տրվել առաջնորդվել գործող օրենսդրությամբ և մերժել վիզաների տրամադրումը այն դեպքերում, երբ առկա են համապատասխան հիմքեր։ Այս ընթացքում նախարարությունը նախատեսում է վերանայել դիմորդների ստուգման և գնահատման ընթացակարգերը։
Սահմանված սահմանափակումները ուժի մեջ կմտնեն հունվարի 21-ից և կգործեն անորոշ ժամկետով՝ մինչև ներգաղթային վիզաների մշակման ամբողջ գործընթացի վերանայման ավարտը։ Պետդեպարտամենտը նշում է, որ փոփոխությունները ուղղված են համակարգի արդյունավետության և վերահսկողության ուժեղացմանը։

Բաց մի թողեք
Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած. Լուսանկար
Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև. Եվ սրան հավատացող կա արդյոք
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ