Հունվարի 14-ին, Երևանի Աբովյան 25 հասցեի մոտակայքում տեղի էր ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, որի ընթացքում գործի էր դրվել օդաճնշիչ ատրճանակ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։
5 անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

Բաց մի թողեք
Հատուկ օպերացիա. ինչպես են ոստիկանները վնասազերծել Արաբկիրում կրակոց արձակած անձին. Տեսանյութ
Կրակոցներ են հնչել Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր
Աջափնյակի դեպքով 17 անձ է անցնում