18/02/2026

Այսօր Հենոյի՝ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

Heno Mkhitaryan

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է իր ծննդյան 37-ամյակը։

Մխիթարյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ» ակումբում, որտեղից էլ սկսվեց նրա ճանապարհը դեպի եվրոպական մեծ ֆուտբոլ։

Հետագա տարիներին նա հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ» և «Շախտյոր» ակումբներում, ապա տեղափոխվել է Գերմանիա՝ պաշտպանելով Դորտմունդի «Բորուսիայի» գույները։ Ավելի ուշ Մխիթարյանը խաղացել է Անգլիայում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Արսենալի» կազմում, իսկ Իտալիայում՝ «Ռոմա»-ի կազմում։

Ներկայումս հայ ֆուտբոլիստը շարունակում է իր կարիերան Միլանի «Ինտեր»-ում։ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է: