Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 22-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը:
Վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող՝ 8.9 հա մակերեսով հողամասը:
«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով պահանջել էր անվավեր ճանաչել 8.9 հա հողամասն օտարելու վերաբերյալ 2004 թվականի սեպտեմբերի 22-ի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ:
Ի թիվս այլնի, պահանջվել էր՝
որպես հետևանք անվավեր ճանաչել Մխչյանի գյուղապետի և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանի միջև 2004 թվականի նոյեմբերի 2-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը,
Արգամ Աբրահամյանի անվամբ 2004 թվականի նոյեմբերի 4-ին կատարված իրավունքի պետական գրանցումը,
Արգամ Աբրահամյանի և Հովիկ Աբրահամյանի միջև 2005 թվականի մարտի 10-ին կնքված նվիրատվության պայմանագիրը,
Պայմանագրի հիման վրա՝ Հովիկ Աբրահամյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Հատուկ օպերացիա. ինչպես են ոստիկանները վնասազերծել Արաբկիրում կրակոց արձակած անձին. Տեսանյութ
Կրակոցներ են հնչել Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր
Աջափնյակի դեպքով 17 անձ է անցնում