Հունվարի 21-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 7-րդ փողոցում սեփական տանը գողություն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տունը պատկանում է հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա» մականվամբ Էրիկ Շահբազյանին։
Նա հանրապետությունից բացակայում է, իսկ գողը կամ գողերը տուն մտել են բակի կողմից, տակն ու վրա են արել ամբողջ տունը հատուկ գործիքով կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը և այնտեղ եղած ողջ պարունակությունը հափշտակել են։
Տանը կան նաև 2 մեծ շներ, սակայն նրանք ոչինչ չեն կարողացել անել, քանի որ տուն են մտել բակի կողմից։

Բաց մի թողեք
Միքայել Արզումյանն ազատ է արձակվել նաեւ տնային կալանքից
Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակ
Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին