Պենտագոնը դեռեւս որեւէ հրաման չի ստացել Գրենլանդիայում ռազմական գործողությունների նախապատրաստվելու համար։
Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։
Ամերիկյան ռազմական գերատեսչությունը մշակում է տարբեր սցենարներ՝ տարբեր անկանխատեսելի իրավիճակների համար, սակայն կոնկրետ հրահանգ ռազմական գործողություն իրականացնելու մասին, դեռ չի տրվել։
Պարբերականը նշում է, որ վերլուծաբանները նկատում են, որ ամերիկյան բանակի համար առանձնապես մեծ բարդություն չի լինի ուժային գործողություն իրականացնելու Գրենլանդիայում։
Միաժամանակ նաեւ հայտնի է դարձել, որ ամերիկյան ռազմական բարձրաստիճան շրջանակներում դժգոհ են այն հայտարարություններից, թե հնարավոր է Գրենլանդիան օկուպացվի։

Բաց մի թողեք
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. Լուսանկար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար չեն ընտրել․ ԱՄՆ-ն է մեղավո՞ր
Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային 10 F-16 կործանիչ փոխանցել