Ավելի քան երկու հազար մարդ դուրս է եկել Ցյուրիխի փողոցներ՝ բողոքի ցույցի դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Շվեյցարիայի Դավոսում այս պահին ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի դեմ։
Եթրը ոչ այնքան խաղաղ է եղել. մի քանի շենքերի պատերը ցողվել են աէրոզոլներով և ներկով, մի քանի աղբամաններ այրվել են, իսկ որոշ խանութների պատուհաններ վնասվել են։
Ցուցարարները նետել են ճայթրուկներ, ծխային ռումբեր և լուսարձակներ։ Ոստիկանությունը պատասխանել է ջրցաններով, արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով։
Մեկ ցուցարար այրել է ԱՄՆ դրոշը։ Այս պահին վիրավորների մասին տեղեկություններ չկան։


Բաց մի թողեք
Իրանում համոզված են՝ ԱՄՆ-ի հետ ռազմական բախումն անխուսափելի է
Իրանը խիստ նախազգուշացրել է Իսրայելին
ԱՄՆ-ն մտադիր է միջուկային զենք տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին