Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների փակման արարողությունը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է արդյունքները։
Տղամարդկանց առաջնությունում չեմպիոն է դարձել գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 6 միավոր:
Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 5.5 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր է դարձել միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:
Լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:
Կանանց առաջնությունում չեմպիոն է դարձել Անահիտ Մկրտչյանը, ով վաստակել է 6.5 միավոր:
Արծաթե մեդալակիր է դարձել կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աստղիկ Հակոբյանը՝ 6 միավորով:
Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը վաստակել են 5.5 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը եզրափակել է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը:
Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը ստացել են Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք։


Բաց մի թողեք
Նորից տեղումներ կլինեն․ եղանակի տեսություն
3 անշարժ գույք, 57 մլն դրամ կանխիկ գումար, 1 մեքենա․ ի՞նչ ունի ՔՊ-ի «սև ցուցակում» հայտնված Դավիթ Դանիելյանը
Մարտի 7-ի աստղագուշակ․ Արժե զգույշ լինել գումարի հետ