Դավոսում Հայաստանի համար կարեւորագույն եւ միգուցե ճակատագրական հանդիպումը կայացավ առանց Փաշինյանի։
Բաքվի բռնապետ Ալիեւը հանդիպեց այնտեղ Blackrock (Սեւ քար)՝ աշխարհի ամենահզոր եւ հարուստ (15 տրիլիոն դոլար կարողություն ունեցող) ներդրումային կորպորացիայի ղեկավարության հետ։ Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Սյունիքի հարավով անցկացվող «անխոչնդոտ միջանցքի» կառավարումը ստանձնելու է հենց այս ֆինանսական հաստատությունը, ում հետ Ալիեւը կնքեց Դավոսում համագործակցության պայմանագիր։
Սա է այն գոյաբանական վտանգը Սյումիքի եւ ողջ Հայաստանի համար, որի մասին մենք բարձրաձայնում ու զգուշացնում ենք կես տարի շարունակ՝ օգոստոսի 8-ից անմիջապես հետո։ Մեր Հայրենիքի սողացող հանձնումը դեռեւս հնարավոր է կասեցնել այն միջոցով, որը Եվրոպական կուսակցության նախաձեռնությամբ ՀՀ օրենք է դարձել 2025 թ. մարտի 26-ին՝ ԵՄ անդամակցությամբ։
Ահա ինչու էինք մենք կրկնում՝ հապաղելու ամեն օրը վատնում է մեր պատմական ժամանակը եւ մոտեցնում է մեզ նոր աղետի։
Լսե՜ք մեզ, քանի ուշ չէ, մեր բոլոր նախորդ կանխատեսումներն իրականացա՜ն…
ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյան

Բաց մի թողեք
«Իմ պատկերացմամբ՝ ինքը թվաբանությունից շատ հեռու է ու չի տիրապետում՝ գյուղարտադրանքի ինչ ծավալի արտահանումներ են գնում Ռուսաստան»
Քննչական կոմիտե, գոնե իրավունքի տարրական կանոնները պահպանեք
«Պատերազմող տղա էիր, գոնե 5 օր դա անեիր»