Հունվարի 26-ին՝ ժամը 14:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մեծ կամրջի վրա այրվում է բեռնատար։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին այրվում է «MAN» մակնիշի բեռնատարի խցիկը․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։02-ին, մարվել՝ 15։35ին։ Այրվել է բեռնատարի խցիկը։

Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Կոտայքում, 3-ամյա երեխան խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը
Հերթական ողբերգական դեպքը, «Ֆայրբերդ»-ի գործարանում կռունկի դիտաշտարակից աշխատակիցը վայր է ընկել
Միլենա Պետրոսյանի ինքնասպան եղած ամուսնու քրոջ նոր բացահայտումները․ Լուսանկար