«Վարդապետյանը 8 մլն դրամի պարգևավճա՞ր է ստացել. դատախազությունը թաքցնում է գումարի իրական չափը» վերնագրով հոդված է եղել համացանցում:
Դրանում դատախազության պաշտոնական պատասխանը, ըստ որի՝ «ՀՀ դատախազության համակարգում գործող բոլոր աշխատակիցները՝ ինքնավար և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայողներն ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք 2025 թվականի դեկտեմբերին խրախուսվել են մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի», մանիպուլյացվել է:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերին որպես պարգևավճար ստացել է ոչ թե 8, այլ ընդամենը 1 միլիոն 894 հազար 300 դրամ:

Բաց մի թողեք
Նարեկ Նալբանդյանը կարժանանա դաժան պատժի, եթե ․․․ Նիկոլ Փաշինյան
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. Տեսանյութ, Լուսանկար
Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Սրբուհի Գալյան․ Տեսանյութ