Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի մասին ժամեր առաջ արված հայտարարություններին։
Նրա խոսքով, Իրանի ուրանի պաշարների ոչնչացման և զրոյական հարստացմանն անցնելու ԱՄՆ պահանջներն անիրատեսական են։
«Հրթիռային ծրագրի և դաշնակիցներին սատարելու վերաբերյալ պայմանները քննարկման ենթակա չեն։ Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին։ Մենք անկախ երկիր ենք և ինքներս ենք որոշում մեր ուղին։
Իսլամական Հանրապետությունը երբեք չի հարձակվել ինքնիշխան պետությունների վրա։ Իրանը գործել է և կգործի բացառապես ինքնապաշտպանության շրջանակներում»,-ասել է Իրանի գլխավոր դիվանագետը։
Նա նաև ընդգծել է․ որ Պարսից ծոցը Իրանի կենսական շահերի գոտին է․ «Հավաքական Արևմուտքի տնտեսությունը կախված է այս տարածաշրջանում նավագնացության անվտանգությունից և ռեսուրսների հոսքից։ Բոլորի շահերից է բխում, որպեսզի ստատուս քվոն պահպանվի»։
Ավելի վաղ գրել էինք, որ ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ ԱՄՆ պաշտոնյաները նշել են, թե Իրանի հետ հնարավոր համաձայնագիրը կներառի Իսլամական հանրապետությունից հարստացված ուրանի ամբողջ քանակի դուրսբերումը, նրա հեռահար հրթիռների պաշարների սահմանափակումը, տարածաշրջանում միջնորդ ուժերին աջակցելու քաղաքականության փոփոխությունը և ներքին ուրանի հարստացման արգելքը։
Axios-ին երեկ տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել էր, որ Թեհրանը համաձայն է գնալ նման գործարքի։

Բաց մի թողեք
Իրանը hարձակումներ է նախաձեռնել Թել Ավիվի, Հայֆայի և Քուվեյթի ռազմական թիրախների վրա
ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծել են Իրանի նավթային պահեստները՝ շուրջ 30 օբյեկտ. օդը թունավոր է, քաղաքները՝ ծխի մեջ
Թրամփը մերժել է Իրանի հետ բանակցությունները և հայտնել՝ ինչ պայմանի դեպքում կդադարի պատերազմը