Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի (ՄՔՄՀ) ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ելենա Գևորգյանը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Մոսկվայի կրթության դեպարտամենտի մամուլի ծառայությունից։
«Ելենա Գևորգյանը 17 տարի աշխատում է համալսարանում, զբաղեցրել է գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի և առաջին պրոռեկտորի պաշտոնները»,-նշել են մամուլի ծառայությունից։
Մոսկվայի կրթության դեպարտամենտից ընդգծել են, որ Ելենա Գևորգյանը փորձառու կառավարիչ է, խորապես ծանոթ է բուհի ռազմավարությանն ու կրթական օրակարգին: Կրթության ոլորտում ձեռքբերումների համար նա արժանացել է ՌԴ կառավարության մրցանակի, ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալի։
Մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ Իգոր Ռեմորենկոն սեփական դիմումի համաձայն որոշել էր լքել Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Բաց մի թողեք
Հայտնի են գարնանային արձակուրդի օրերը
ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են. Լուսանկար
Արտառոց դեպք՝ Արարատի գյուղերից մեկում 37-ամյա կինը մտել է տեղի միջնակարգ դպրոց, վնաuել է տնօրենի «BMW»-ն