Ուկրաինան չի կարող միանալ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, քանի որ դա կնշանակի պատերազմ, այն պետք է մնա «բուֆերային գոտի» Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ խոսելով «Ռադիո Կոշութ»-ի առավոտյան ծրագրում:
Նա նշել է, որ Ուկրաինայի համար Բրյուսելում և Կիեւում պատրաստված «ճանապարհային քարտեզը» նախատեսում է նրա արագացված անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2027 թվականը: «ԵՄ հաջորդ յոթամյա բյուջեն պատրաստվում է հենց դա հաշվի առնելով: Սակայն եթե Ուկրաինան հիմա դառնա Եվրամիության անդամ, Եվրոպայում պատերազմ կլինի, քանի որ պատրանք է, որ ԵՄ մեկ պետություն կարող է պատերազմել մեծ տերության դեմ՝ առանց մյուսների մասնակցության: Հետևաբար, մենք կարծում ենք, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին անընդունելի է», – ասել է կառավարության ղեկավարը:
«Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին պատերազմի և եվրոպական շուկայի ոչնչացման ճանապարհ է», – ընդգծել է Օրբանը՝ հավելելով, որ նման քայլը՝ որոշ պնդումների հակառակ, չի ամրապնդի, այլ կթուլացնի Եվրամիության և ՆԱՏՕ-ի անվտանգությունը:

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիայի լիբերալ դեմոկրատները նոր վերլուծական կենտրոն են ստեղծում
Պեկինը վստահեցրել է, որ թույլ չի տա Մոսկվային օգտագործել միջուկային զենք․ Ֆինլանդիայի նախագահ. Լուսանկար
Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդները ստորագրել են 28 փաստաթուղթ. Լուսանկար