Մերձավոր Արևելքում տիրող լարվածության ֆոնին Թեհրանի իշխանությունները ապաստարանների համակարգ են պատրաստում, որը նախատեսված է մոտ 2,5 մլն մարդու համար:
Այս մասին հայտնել է Իրանի մայրաքաղաքի ճգնաժամերի կառավարման կազմակերպության ղեկավար Ալի Նասիրին։
Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ավելի քան 300 ստորգետնյա օբյեկտներում, այդ թվում` կայանատեղիներում և այլ ինժեներական կառույցներում, ինչպես նաև Թեհրանի մետրոյի 82 կայարաններում:
Բոլոր տեխնիկական ընթացակարգերի ավարտից և անհրաժեշտ թույլտվություններ ստանալուց հետո այդ օբյեկտները կներառվեն քաղաքացիական պաշտպանության համակարգում:
Նշենք, որ Թեհրանն ավելի քան 9 մլն բնակչություն ունի:

Բաց մի թողեք
Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային 10 F-16 կործանիչ փոխանցել
300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել
Վաշինգտոնը Կիեւին գործարք է առաջարկել Starlink-ի դիմաց․ WSJ