Քրեական ոստիկանության Երևանի վարչության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։
Նշենք, որ փետրվարի 4-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, հաջորդ օրը՝ դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ (խոշտանգում )հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք` 4 օր առաջ համացանցում կադրեր են տարածվել, որտեղ Քրեական ոստիկանության Երևանի վարչության ծառայող Հայկ Հակոբյանը հայհոյանքներ հնչեցնելով հարվածներ է հասցնում քաղաքացուն։


Բաց մի թողեք
Նոր արգելանք՝ հայկական ապրանքների համար․ ՌԴ-ն ցանկ է հրապարակել
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել
Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգծի շահագործման, ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները ԵՄ-ում վաճառելու մասին