Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ հավելելով, որ այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը ևս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ միասին կժամանի Հայաստան և Ադրբեջան:

Փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
- Փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ը, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ։
- Փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։
ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելելու են Հայաստան և Ադրբեջան փետրվարի 9-11-ը:

Բաց մի թողեք
Գործարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը
Ում է ընդունել ԳՇ պետը․ մանրամասներ
Ինչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներ. Լուսանկարներ