18/04/2026

EU – Armenia

Ինչպե՞ս են ԵՄ այդ շատ սկզբունքային խնդիրը կարգավորելու Մոսկվան և Անկարան

Անկարայում ընդունված Թուրքիա-Եվրամիություն համատեղ հայտարարությունը կողմերի հարաբերությունների համար տեսանելի ապագայում նախանշում է հարաբերությունների առնվազն ռազմավարական գործընկերության շատ մոտ մակարդակ:

Փաստաթղթում Թուրքիան անվանված է Սև ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի «աշխարհաքաղաքական կենտրոնական դերակատար», որի հետ Եվրամիությունը նպատակադրվում է ստեղծել անվտանգային կայունության և տնտեսական զարգացման «կապակցված տարածք»:

Անցյալ շաբաթ ադրբեջանական մամուլը հայտնել է, որ Եվրամիության և Զարգացման ու վերակառուցման եվրոպական բանկի մասնագետները Նախիջևանի հատվածում երկաթուղու վերականգնման և վերագործարկման հնարավորության «տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն են սկսել»:

Արդյո՞ք խոսքը ԵՄ կողմից իրականցվելիք ծրագրի, թե՞ միայն Ադրբեջանին «խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու» մասին է, առայժմ մանրամասնություններ չեն հրապարակվել:

Անկասկած է, որ Նախիջևանի հատվածում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնումը ներգրվում է «Թրամփի ուղի» նախագծի գործնականացման քայլերին, որ, ենթադրաբար, գործնականացման մեկնարկ կստանան Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի Երևան այցի արդյունքում:

Էական է, որ Չինաստան-Կենտրոնական Ասիա-Հայաստան-Թուրքիա տրանսպորտային հաղորդակցության նախագծին ներգրավվում է նաև Եվրամիությունը:

Այս առումով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8-ին կարեւոր տեղեկություն է հայտնել: «TCG Anadolu դեսանտային բազմաֆունկցիոնալ ռազմանավը Steadfast Dart 26 զորավարժությունների շրջանակներում մեր ցամաքային ստորաբաժանումները հասցրել է (Գերմանիայի) Էդմեն նավանահանգիստ: Համառությամբ և վճռականորեն շարունակում ենք երթուղիրթւղին»,- ռազմական գերատեսչության սոցցանցային գրառումից մեջբերել է «Անադոլուն»:

Ըստ տեղեկությունների, զորավարժություններին ներգրավված են Բուլղարիայից, Չեխիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Լիտվայից, Իսպանիայից և Թուրքիայից շուրջ 10 000 զինվորականներ, որոնց մասնակցում են նաև Ֆրանսիան, Բելգիան և Մեծ Բրիտանիան:

Զորավարժությունների նպատակն է՝ ցուցադրել ՆԱՏՕ-ի և մասնակից այլ ուժերի օպերատիվ և ռազմավարական հնարավորությունները՝ ինտեգրելով ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային, կիբեռնետիկ և հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Տասը հազար զինվորականի և տարբեր, այդ թվում և կիբեռնետիկ և հատուկ նշանակության, զորատեսակների ներգրավմամբ զորավարժությունները Եվրոպայում ուժի եւ քաղաքական համերաշխության ցուցադրում է, որին Թուրքիայի մասնակցությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ԵՄ հետ տնտեսական, կոմունիկացիոն և անվտանգային ինտեգրացիայի ռազմավարությամբ:

Աշխարհաքաղաքական այդ ծրագրավորման հանդեպ Թուրքիայի շահագրգռվածությունը հասկանալի է. Սև ծով-Հարավային Կովկաս – Կենտրոնական Ասիա «կապակցվածության» գլխավոր դերակատար Եվրամիությունը «նշանակում է» Թուրքիային: Ռուսաստանը հետևողականորեն պնդում է, որ ԵՄ-ն «տնտեսականից վերածվում է ռազմաքաղաքական թշնամի դաշինքի»:

Ինչպե՞ս են այդ շատ սկզբունքային խնդիրը կարգավորելու Մոսկվան և Անկարան: Մանավանդ որ Նախիջևանի տարածաշրջանային կարգավիճակի հարցում Ադրբեջանը հրաժարվել է խորհրդային ժառանգորդությունից: