YouTube-ը հայտարարել է, որ Հայաստանում կսկսի աշխատել վիդեոարտադրության այդ հարթակում ստեղծված բովանդակության դրամայնացումը՝ մոնետիզացիան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ողջունել է YouTube-ի այդ հայտարարությունը՝ հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ։
«Սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, մեր արագ աճող կոնտենտ արտադրողների/ստեղծագործողների համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ»,-նշել է նախարարը։
Հայաստանի համար YouTube-ի նման հարթակները միայն բովանդակության մասին չեն․ դրանք տնտեսական հնարավորությունների, թվային ձեռներեցության և ապատեղեկատվության դեմ հասարակական դիմակայունության ամրապնդման մասին են՝ բազմազան և վստահելի ձայների միջոցով։
Նախարարն ընդգծել է` Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ՝ հոգ տանելու, որ հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված լինեն համաշխարհային թվային էկոհամակարգում։
«Մենք ակնկալում ենք այս դրական մոտեցումների շարունակական զարգացումը մեր ամերիկյան գործընկերների հետ համատեղ, և պատրաստ ենք խորացնել համագործակցությունը YouTube-ի և տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ»,-եզրափակել է նախարարը։

Բաց մի թողեք
«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. Լուսանկարներ
Չեմ կարողանում հանդուրժել այն խայտառակությունը, որ տիրում է հայկական հարսանիքներում. Կարեն Գևորգյան․ Լուսանկար
Մահացել է Ֆրանսիայում հայազգի նախկին փոխվարչապետը․ Լուսանկար