17/02/2026

Աննա Վարդապետյանը պատրաստվում է 2025-ի հաշվետվությանը. տեղակալների հետ ակտիվ մարզայի այցելություններ է իրականացնում

Anna Vardapetyan

ՀՀ գլխավոր դատախազը և նրա տեղակալները ակտիվ կերպով մարզեր և Երևան քաղաքի տարբեր դատախազություններ են այցելում, հանդիպում դատախազների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գլխավոր դատախազության այս այցերի նպատակը այն է, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է ներկայանա ՀՀ Ազգային ժողով և ներկայացնի Գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաշվետվությունը։

Այս պատկերին զուգահեռ ՔՊ-ում հիշել են Վարդապետյանի 2025 թվականին կայացած տարեկան հաշվետվությունը, թե ինչ մթնոլորտում այն անցավ։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Ազգային ժողովում իր տարեկան հաղորդումը ներկայացնող դատախազ Վարդապետյանը կտրուկ ու չոր պատասխաններ էր տվել հարցերին՝ անբովանդակ, հարուցելով ՔՊ-ականների դժգոհությունը և դառնալով նրանց համար նոր թիրախ։

Պատգամավորները դժգոհել էին, որ դատախազը ոչ մի պատգամավորի կոնկրետ հարցի շոշափելի պատասխան չէր տվել։ Ավելին, նրա չոր, նույնիսկ արհամարհական ոճն այնքան էր բարկացրել ՔՊ պատգամավորներին, որ ՔՊ-ականների համար տարբեր սենյակներում Վարդապետյանի պահվածքն ակտիվ քննարկման թեմա էր դարձել։

Ինչ է սպասվում այս տարի, դեռ վաղ է ասել։ Դատախազը ընդհուպ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրանք առաջադրեց, ուստի գուցե շատ բաներ նրան ներվեն իշխող թիմի կողմից»։