18/02/2026

Ինչու է ուշացել պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը և երբ այն կտրամադրվի

bjishk

ՀՀ առողջապահության նախարարությունը պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։

«Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով՝ պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց:

Առաջին կտորի՝ պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց փոխհատուցումն իրականացված է:

Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է՝ նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ՝ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար:

Վաղվա ընթացքում ֆինանսավորումը կբացվի:

Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար»: