Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ տվյալ կուսակցության ընտրական ցուցակը երկու մասից բաղկացած լինի, երկրորդ մասում՝ ազգային փոքրամասնության 2-ական ներկայացուցիչ պետք է ընդգրկվի։
«Հրապարակ» թերթը գրում է․ Գրել ենք, որ եզդիական համայնքի հարցում ՔՊ-ն արդեն որոշում ունի, եւ թեկնածուն գործող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։
Տեղեկացանք նաեւ, որ ռուսական համայնքից էլ կրկին գործող պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի թեկնածությունն է ընտրվել, սակայն անորոշ է քրդական եւ ասորական համայնքների թեկնածուների հարցը։
Մի բան պարզ է, որ Կնյազ Հասանովին չեն պատրաստվում խորհրդարան տանել։
Հիշեցնենք, որ 2021 թ. արտահերթ ընտրություններով ազգային փոքրամասնություններին հատկացվող 4 տեղերից 3-ը բաժին հասավ ՔՊ-ին, ասորական համայնքից պատգամավոր Արսեն Միխայլովը նշանակվեց վարչապետի օգնական։

Բաց մի թողեք
Նոր միավորներ են ձեւավորվում. Արթուր Վանեցյան – Գագիկ Ծառուկյան
Թափանցիկ, բայց ուղղորդված ընտրություններ
Ծաղրում է հայերին` ձեր խաղաղության խաչմերուկը կկառուցեք, երբ Բայդենը վերադառնա իշխանության