Հունվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սմո գերեզմանոցի» մոտ, երեխային կողքին նստեցրած, «Jeep» մակնիշի ավտոմեքենայից կրակում են շների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 17։40-ի սահմաններում Գետարգել գյուղի գերեզմանատան տարածքում Երևանի բնակիչ 49-ամյա Նիկոլայ Տ․-ն իր որդու՝ 11-ամյա Մ․ Տ․-ի ներկայությամբ «Գամո տիր» տեսակի հրացանից կրակոցներ է արձակել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկաները նրան հայտնաբերել ու ՀՀ քր․ օր.-ի 307 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նիկոլայ Տ․-ն աշխատում է «Սան Ռայս» հյուրատանը, որպես հավաքարար։

Բաց մի թողեք
Երևանում օտարերկրացին գողացել է «Այլոնկա» կենտրոնի տնօրենի պայուսակը, որում եղել են 1,5 մլն դրամ գումար, քարտեր
Արաբկիրի ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ հայտնաբերվել են մեքենայի հայելու 21 զույգ ապակիներ
Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ հաղորդավար Պետրոս Ղազարյանի