Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին Միլանում եւ Կորտինայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։
Գեղասահքի սպորտային զույգերի ազատ ծրագրում Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին երկրորդ ենթախմբում: Հայաստանի օլիմպիական զույգը հանդես եկավ հնդակական մոտիվներով երաժշտության ներքո եւ վաստակեց 114. 39 միավոր: Կարինա Ակոպովան երկու պտույտների ժամանակ ձախողեց: Մրցավարները տեխնիկան գնահատեցին 59.88 միավոր, բարդությունը՝ 55.51 միավոր: Ազատ ծրագրում նրանք 14-րդն էին։
Կարճ ծրագրում վաստակած միավորի հանրագումարում Հայաստանի օլիմպիական զույգը վաստակեց 180. 66 միավոր:

Բաց մի թողեք
Փետրվարի 17-ի աստղագուշակ․ Փորձեք խուսափել տհաճ մարդկանց հետ շփումներից
«Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». նոր մանրամասներ 15–ամյա աղջկա առևшնգման դեպքից
Նոր թվային գործիքների շնորհիվ որոշարկվել է ավելի քան 30 ցուցանմուշի հեղինակ, բացահայտվել են անհայտ գործեր