Խմբագրությանն ահազանգած ՀՀ մի քաղաքացի պնդում է՝ «Homplex Mall»-ում գտնվող խանութներից մեկում ոսկու անվան տակ այլ մետաղ են վաճառում։
«Խաբեության միջոցով «Golden fever» խանութում 585 հարգի ոսկու անվան տակ վաճառում են անհայտ ծագման մետաղ։ Ինքս գնել եմ, ստուգել են տարբեր ոսկերիչներ, ինչպես նաև բանկերում են ստուգել, պարզվել է, որ ոսկի չէ։ Բայց այդ խանութը տվյալ զարդն ամբողջ համացանցով տարածում է՝ նշելով, որ 585 հարգի ոսկի է։ Փաստորեն, այդ ամենն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»,- նշեց մեզ դիմած քաղաքացին։
Մենք ուսումնասիրեցինք տվյալ խանութի էջը, որում նշվում է, որ տվյալ զարդը 585 հարգի ոսկի է, անգամ նշվում է՝ քանի որ օր օրի ոսկին թանկանում է, հաճախորդները պետք է շտապեն ձեռք բերել զարդը մատչելի գնով։
Այս ամենը հաշվի առնելով՝ MediaHub-ը դիմել է նաև «Golden fever» խանութ՝ հասկանալու՝ հնարավո՞ր է արդյոք, որ իրենց մոտ կեղծ ոսկի վաճառված լինի։
«Մեզ մոտ վաճառվում է միայն 585 հարգի ոսկի և 925 հարգի արծաթ։ Այս պահին, քանի որ հաճախորդը մեզ չի դիմել, չունենք թևնոցը և ապացույցը, չենք կարող մեկնաբանություն տալ։ Բայց եթե հաճախորդը դիմի մեզ, բերի թևնոցը, գնանք միասին ստուգենք, և հանկարծ պարզվի, որ ոսկի չի, ապա պատասխանատվությունը կկրենք»,- նշեցին «Golden fever» խանութից։

Բաց մի թողեք
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել
Բաքվում՝ կեղծ դատավարությանը, Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Երբեմնի քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը հիմա էլ շոուբիզնեսում ա ծիծաղ առաջացնում