Փետրվարի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 24-ամյա Ալինա Պ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 17։00-ից մինչև 17։10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Չեխովի փողոցի 39 հասցեում գործող «Այլոնկա» զարգացման կենտրոնի իր աշխատասենյակում պայուսակի միջից գողացել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 1 մլն 500 հազար դրամ գումար, նույնականացման և բանկային քարտ, որի մեջ եղել է 9 հազար դրամ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Վրաստանի քաղաքացի 57-ամյա Մամուկա Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալինա Պ․-ն «Այլոնկա» զարգացման կենտրոնի տնօրենն է։

Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Կոտայքում, «Սան Ռայս» հյուրատան հավաքարարը` 11-ամյա որդուն կողքին նստեցրած, «Jeep»-ից կրակnցներ է արձակել
Արաբկիրի ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ հայտնաբերվել են մեքենայի հայելու 21 զույգ ապակիներ
Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ հաղորդավար Պետրոս Ղազարյանի