17/02/2026

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդն են

geghasahq e1771224602979

Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին Միլանում եւ Կորտինայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։

Գեղասահքի սպորտային զույգերի ազատ ծրագրում Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին երկրորդ ենթախմբում: Հայաստանի օլիմպիական զույգը հանդես եկավ հնդակական մոտիվներով երաժշտության ներքո եւ վաստակեց 114. 39 միավոր: Կարինա Ակոպովան երկու պտույտների ժամանակ ձախողեց: Մրցավարները տեխնիկան գնահատեցին 59.88 միավոր, բարդությունը՝ 55.51 միավոր: Ազատ ծրագրում նրանք 14-րդն էին։

Կարճ ծրագրում վաստակած միավորի հանրագումարում Հայաստանի օլիմպիական զույգը վաստակեց 180. 66 միավոր: