ՆԳՆ-ից հայտնում են. «Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 6-ին Էրեբունի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ:
Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18-ի սահմաններում Նուբարաշենի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից ավտոտնակների մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 16-ին 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է»:

Բաց մի թողեք
Երևանում օտարերկրացին գողացել է «Այլոնկա» կենտրոնի տնօրենի պայուսակը, որում եղել են 1,5 մլն դրամ գումար, քարտեր
Արտակարգ դեպք՝ Կոտայքում, «Սան Ռայս» հյուրատան հավաքարարը` 11-ամյա որդուն կողքին նստեցրած, «Jeep»-ից կրակnցներ է արձակել
Արաբկիրի ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ հայտնաբերվել են մեքենայի հայելու 21 զույգ ապակիներ