18/02/2026

Ի՞նչ ձևաչափով է մեկնարկում Եպիսկոպոսաց ժողովը

hog

«Ավստրիական Kathpressը գրել է, որ այսօրվանից Ավստրիայի սուրբ Պյոլթենում մեկնարկում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որին մասնակցելու են մոտ 30 եպիսկոպոս, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ այլ եպիսկոպոսներ կմասնակցեն առցանց:

«Իրավունք» թերթը գրում է. Անդրադառնալով ժողովի ձեւաչափին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանն ընդգծում է՝ մասնակցության հիմնական եւ նախընտրելի ձեւը ի մի հավաքվելն է, սակայն ինչպես համաքրիստոնեական, այնպեսեւ հայոց եկեղեցական ավանդույթում ընդունված է եղել նաեւ հեռակա մասնակցությունը կամ համակցված ձեւաչափը։

–Այս երեւույթը հիմնավորված է թե՛ վաղ Եկեղեցու փորձառությամբ, թե՛ հետագա դարերի ավանդույթներով։

Առաքելական շրջանից ի վեր եկեղեցական հեղինակավոր գործիչներն իրենց դիրքորոշումները փոխանցել են նամակագրությամբ՝ գտնվելով բանտում, աքսորում կամ հարկադիր մեկուսացման պայմաններում։

Նման գրավոր վկայությունները գործնականում ունեցել են ժողովական ձայնի եւ իրավական դիրքորոշման արժեք»։