Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները Ժնևում կայացած բանակցություններում համաձայնության են եկել մի շարք դրույթների շուրջ։
Նա նշել է, որ ձեռք բերված համաձայնությունները կարող են ներառվել ապագա միջուկային համաձայնագրի նախագծում։
«Առաջադրվել և լրջորեն քննարկվել են տարբեր գաղափարներ, և, ի վերջո, մենք կարողացանք ընդհանուր համաձայնության գալ մի շարք ուղեցույց սկզբունքների շուրջ, որոնք կուղղորդեն մեր ապագա գործողությունները և որոնք կներառվեն հնարավոր համաձայնագրի տեքստում», – նշել է Արաղչին։
Նա հավելել է, որ քննարկումների ներկայիս փուլն անցել է ավելի կառուցողական մթնոլորտում, քան նախորդը, և բավականին լուրջ է եղել։
Հանդիպումից հետո որոշվել է, որ երկու կողմերն էլ կշարունակեն աշխատել հնարավոր համաձայնագրի տեքստի վրա, որից հետո նրանք կփոխանակվեն փաստաթղթերով և կհամաձայնեցնեն բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը։

Բաց մի թողեք
Իրանի արտաքին գործերի նախարարը «հնարավորությունների պատուհան» է տեսնում ԱՄՆ-ի հետ նոր միջուկային բանակցություններից հետո
Եվրահանձնաժողովը մտադիր է հաստատել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ
Նրանք ուզում են շեղել ուշադրությունը նախագահ Թրամփից․ Քլինթոնը՝ Էպշտեյնի գործի մասին