ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է, որ զինված ուժերը պատրաստ են Իրանի դեմ մարտական գործողությունների արդեն շաբաթ օրը, հաղորդում է CBS-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Սակայն, եթե գործողությունը տեղի ունենա, այն, հավանաբար, չի սկսվի այս շաբաթավերջին:
Հեռուստաալիքը նշել է, որ ամերիկացի առաջնորդը դեռևս վերջնական որոշում չի կայացրել հնարավոր հարվածի վերաբերյալ: Սպիտակ տունը կշռադատում է ինչպես սրման, այնպես էլ զսպման հետևանքները:
Վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղակայել մոտ 70 ռազմական բեռնատար ինքնաթիռ և մոտ 50 կործանիչ: Մեկ ավիակիր հարվածային խումբ տեղակայվել է Օմանի ծոցում, իսկ երկրորդը կտեղակայվի Իսրայելի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում:

Բաց մի թողեք
Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ․ Լեհաստանի ԱԳ նախարար
Սկանդալային վարքագծով ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա. Լուսանկար
ԵՄ-ն կպահանջի պաղեստինյան ընտրություններ անցկացնել «2027-ի սկզբին»