ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնամասշտաբ հարված հասցնելու հնարավորությունը:
Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը:
Ըստ ստացված տվյալների՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը քննարկել է Իրանի դեմ գործողությունների տարբեր տարբերակներ, որոնցից մեկը հզոր հարվածն էր միջուկային, ինչպես նաև ռազմական և կառավարական օբյեկտներին։
«Ամերիկյան առաջնորդը դեռ վերջնական որոշում չի կայացրել Իրանի դեմ հարձակման վերաբերյալ։ Փետրվարի 19-ին Թրամփը հայտարարել էր, որ առավելագույնը 15 օր ժամանակ է տալիս՝ Իրանի հետ համաձայնության հասնելու համար»,- նշվում է հեռուստաալիքի էջում:

Բաց մի թողեք
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ
Ում է Իլոն Մասկը համարում Ֆրանսիայի «վերջին հույսը»
Ուկրաինայի խորհրդարանը աջակցում է նոր ռազմական կաբինետին՝ պաշտպանության նախարարի պաշտոնանկության շուրջ սկանդալի ֆոնին