Իրանում հրապարակվել է 2025-ի վերջից այս տարվա հունվարի կեսերը երկրում տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը:
«Կառավարությունը, հավատարիմ մնալով լիակատար թափանցիկության խոստմանը, հրապարակում է ցույցերի ընթացքում զոհված 3117 անձի ամբողջական ցուցակը, որոնց թվում է ոստիկանության 200 սպա»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հրապարակել էին ցույցերի ժամանակ զոհված 2 986 մարդու ցուցակը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտածում է Իրանի նկատմամբ սահմանափակ ռազմական հարվածի մասին:
Սպիտակ տանը, անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյոք նա դիտարկում է սահմանափակ հարվածի հնարավորությունը՝ Իրանին ճնշելու համար՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու համար, ԱՄՆ նախագահն ասել է. «Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ դիտարկում եմ դա»։ Թրամփն այլ մանրամասներ չի հայտնել։

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիայի լիբերալ դեմոկրատները նոր վերլուծական կենտրոն են ստեղծում
Պեկինը վստահեցրել է, որ թույլ չի տա Մոսկվային օգտագործել միջուկային զենք․ Ֆինլանդիայի նախագահ. Լուսանկար
Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդները ստորագրել են 28 փաստաթուղթ. Լուսանկար