Փետրվարի 24-ին Բերդ համայնքի Վերին Ծաղկավան գյուղում մեծ ցավով ու ափսոսանքով հուղարկավորեցին 20-ամյա Արամ Մերուժանի Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Սևան քաղաքում դանակահարմամբ սպանված Արամ Խաչատրյանը ՊՆ պայմանագրային զինծառայող էր, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։ Վերին Ծաղկավանից տեղեկացանք, որ Արամ Խաչատրյանին հուղարկավորել են զինվորական կարգով։
Նա հասարակ ընտանիքի անդամ էր, ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ։
Խաչատրյանների ընտանիքը 17 տարեկան որդի էլ ունի` Արամի կրտսեր եղբայրը։ Վերին Ծաղկավանից հայտնում են, որ սպանության մեջ մեղադրվողը Արամի ընկերուհու խորթ եղբայրն է:
Զինծառայողը սիրահարված է եղել մի աղջկա, նրա հետ հեռախոսազրույցի հետո, կանչել են խոսելու եւ անսպասելիորեն սրտին դանակի հարվածքով սպանել։

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը