«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնության ավարտի մասին հայտարարությանը:
«Թռիչքներից հոգնած ու չքնած վիճակում վարչապետի բաժանման շուրջ անհեթեթ, հաճախ գռեհիկ կատակներ, ծաղրական տեքստեր կարդալը կրկնակի զզվելի ա։
Մինչդեռ միակ բանը, որ հիմա պետք էր քննարկել ու պահանջել, Աննա Հակոբյանի պետական պահպանության ապահովելու, անձնական մեքենա ունենալու հարցն է, քանի որ պետական գաղտնիք կրող է, և հաշվի առնելով ՀՀ-ի դեմ տարվող բազմաշերտ ու տարբեր երկրների հիբրիդային հարձակումները՝ լավագույն թիրախը կարող է դառնալ ու սպառնալիք պետության համար։
Երբեք չեմ հասկացել՝ այլոց անձնական կյանքի վրա հրճվելու հաճույքը որն է»:

Բաց մի թողեք
Փաշինյանի իշխանության ներսի հակառակորդը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել