17/04/2026

EU – Armenia

ՀՀ-ում Իրանի դեսպանը հրատապ մամուլի ասուլիս է տալիս. Տեսանյութ

Իրանում հրաժեշտ են տալիս գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։

Խամենեին սպանվել էր իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով։ Իրանի առաջնորդներն ու պաշտոնյաները, հոգևոր վերնախավը վերջին հրաժեշտն են տալիս Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին: Վերջինս ընտանիքի հետ միասին սպանվել է փետրվարի 28-ին:

«Իրանի դեմ հարձակման նախանշանները նկատելի էին տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժերի տեղաշարժերից: Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ ԻԻՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած վտանգ ստանալու է համարժեք և ուժեղ հակահարված»:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին. «ԱՄՆ-ն, գտնվելով հազարավոր մղոններ հեռավորության վրա, որոշել է հարձակվել Իրանի դեմ՝ օգտագործելով հարևան երկրներում ունեցած իր հնարավորությունները։ Այս ագրեսիայի պայմաններում Իրանը լեգիտիմ իրավունք ունի ձեռնարկելու համապատասխան քայլեր։ Չգիտենք, թե որքան կտևի այս ագրեսիան, սակայն Իրանի ժողովուրդը պատրաստ է իրացնել իր օրինական պաշտպանության իրավունքը, որը սահմանված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով»։

Նրա խոսքով՝ սոցցանցերում այն պատկերացումը, թե ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում Իրանի ժողովուրդը կընդվզի կառավարության դեմ, իրականությանը չի համապատասխանում. «Թրամփը քնից արթնացավ և հասկացավ, որ դա իրականում ոչ այլ ինչ է, քան միֆ»:

«Իրանի դեմ հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ պաշտոնական Թեհրանն առավելագույն կամք էր դրսևորում բանակցություններում արդյունքի հասնելու համար»,- այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին․ «ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանը ներկայացրել էր իր օպերատիվ, ճշգրիտ և իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկներն ԱՄՆ-ին, և դա իրականացավ այն պայմաններում, երբ Իրանը դրսևորում էր առավելագույն բարի կամք՝ այս բանակցությունների արդյունքում հաջողություն ունենալու համար։ Մեզ համար շատ զարմանալի է, թե այն համակարգը, ռեժիմը, որը չի կարող հավատարիմ մնալ բանակցությունների սկզբունքներին, ինչպես է առհասարակ որոշել մտնել բանակցությունների փուլ»:

Նա նշել է, որ Իրանը ստիպված է եղել դիմել պատասխան գործողությունների, որոնք ուղղված չեն հարևան երկրների դեմ, այլ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ են․ «Քանի դեռ կշարունակվի այս ագրեսիան, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը»: