Վերջերս ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար նշանակված բրիգադի գեներալ Բահման Բեհմարդն այսօր սպանվել է ԱՄՆ-Իսրայելական ավիահարվածի ժամանակ։
Ըստ ԶԼՄ-ների՝ նա եղել է Սանադաջի ստորգետնյա հրամանատարական կենտրոնում՝ Իրանի բանակի այլ ղեկավարների հետ միասին։ Սպասվում է պաշտոնական հաստատում։
– Իրանի Կարմիր մահիկը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 555 մարդ։ «Մեր երկրի տարբեր շրջաններում իրականացված սիոնա-ամերիկյան ահաբեկչական հարձակումների հետևանքով մինչ օրս վնասվել է 131 քաղաք, և, ցավոք, մեր 555 հայրենակիցներ մահացել են», – ասվում է մարդասիրական կազմակերպության Telegram-ի գրառման մեջ։


Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիայի լիբերալ դեմոկրատները նոր վերլուծական կենտրոն են ստեղծում
Պեկինը վստահեցրել է, որ թույլ չի տա Մոսկվային օգտագործել միջուկային զենք․ Ֆինլանդիայի նախագահ. Լուսանկար
Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդները ստորագրել են 28 փաստաթուղթ. Լուսանկար