Իրանը 48 ժամվա ընթացքում հարձակվել է 60 ռազմավարական թիրախների վրա՝ արձակելով ավելի քան 700 անօդաչու թռչող սարք և հարյուրավոր հրթիռներ։
Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
***
Իսրայելը հիանալի աշխատանք է կատարել Խամենեիի սպանության գործողության ժամանակ, ասել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
Պենտագոնի ղեկավարը հրաժարվել է Իրանի դեմ ԱՄՆ գործողության ավարտի ճշգրիտ ժամկետ նշել, բայց ասել է, որ այն կարող է տևել վեց շաբաթ կամ ավելի։
Նա նաև նշել է Իրանում Միացյալ Նահանգների գործողության նպատակները՝
– իրանական հարձակողական հրթիռների ոչնչացում։
– հրթիռների արտադրության վերացում։
– նավատորմի ոչնչացում։
Իրանին միջուկային զենքի ձեռքբերումից կանխելը։
«Ոչ մի ժողովրդավարության կառուցման արշավ՝ մենք պայքարում ենք հաղթանակի համար»,- ընգծել է Փիթ Հեգսեթը։
«Ոչ մի հիմար մարտական կանոններ, ոչ մի «պետության կառուցման» ճահիճ, ոչ մի ժողովրդավարության կառուցման արշավ, ոչ մի քաղաքականապես կոռեկտ պատերազմներ։ Մենք պայքարում ենք հաղթանակի համար, և մենք ժամանակ կամ կյանքեր չենք վատնում։ Ինչպես նախագահը զգուշացրել էր, այս մասշտաբի գործողությունը կհանգեցնի զոհերի։ Պատերազմը դժոխք է և միշտ էլ դժոխք կլինի», – ասել է Պենտագոնի ղեկավարը։
***
Բեյրութի վրա Իսրայելի կողմից իրականացված առաջին հարվածների ժամանակ զոհվել է առնվազն 30 մարդ, իսկ մոտ 50-ը՝ վիրավորվել, հայտնել են Լիբանանի իշխանությունները։
Զոհվածների թվում է նաև «Հըզբոլլահ»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Մոհամմեդ Ռաադը։
Այս զարգացումներին ի պատասխան՝ Լիբանանի կառավարությունը արգելք է դրել «Հեզբոլլահ»-ի զինված գործունեության վրա երկրում և պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները Իսրայելի հետ՝ քաղաքացիական փորձագետների մասնակցությամբ և միջազգային աջակցությամբ, գրել են ԶԼՄ-ները։
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Բեյրութում սպանվել է «Հըզբոլլահ»-ի հետախուզության ղեկավար Հուսեյն Մաքլեդը։

Բաց մի թողեք
Գիտենք, թե ինչ ռազմական միջոցներ եք տեղափոխում և որտեղ եք դրանք տեղափոխում․ ԱՄՆ պատերազմի նախարարն Իրանին
Օրբանի սիրելի Բրյուսելի վերլուծական կենտրոնը կարող է փակվել, բայց այն չի վերացել
Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռшզմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու