Ճարտարապետության ոլորտի ամենից հեղինակավոր Պրիտցկերովյան մրցանակի այս տարվա դափնեկիր է դարձել Սմիլյան Ռադիչ Քլարկը՝ Չիլիից։
Այս մասին հայտնում է մրցանակի ժյուրին։ Ռադիչի գործերը մասնագետները բնությագրում են որպես անորոշության, փորձարարության եւ մշակութային հիշողության համադրություն։
Սմիլյան Ռադիչի շինությունները թվում են ժամանակավոր ու ոչ կայուն, կամ գրեթե անհետացման եզրին գտնվող։ Սակայն դրանք ապահովում են կառուցվածքայնություն, օպտիմիստություն եւ հանդարտության ու երջանկության զգացողություն են հաղորդում։
Նշենք, որ Ռադիչն ապրում եւ աշխատում է Սանտյագոոյւմ։ Նա հիմնադրել է Frágil հիմնադրամը։ Իր շատ աշխատանքներ իրականացրել է կնոջ՝ Մարսելա Կորեայի հետ համատեղ։


Բաց մի թողեք
Սեպտեմբերի 1 … Գիտելիքի ճանապարհին կրկին հնչող առաջին զանգի օր
Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձևավորում բարեկիրթ հասարակություն
Դպրոցի որակը, ի վերջո, պետության որակն է