Այսօր առավոտյան խցանում է առաջացել Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկից դեպի Բաղրամյան պողոտա տանող ճանապարհահատվածում։ Պատճառը հանրային տրանսպորտի մասնակցությամբ ավտովթարն է եղել։
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ վթարի հետևանքով տուժածներ չկան։
«Տուժածներ չկան, սովորական վթար էր։ Թեև ես իրավասություն չունեմ ԱՊՊԱ-ի փոխարեն եզրակացություն տալու, բայց քանի որ մեր ավտոբուսները տեսաձայնագրվում են տեսախցիկներով, մեր նախնական դիտարկմամբ մյուս մեքենան հետևից հարվածել է հանրային տրանսպորտին։ Ես գիտեմ, որ հետևից հարվածողը մեղավոր է լինում»,- ասաց Ասատրյանը։
Ասատրյանը նաև նշեց, որ տեղի ունեցածը սովորական ճանապարհատրանսպորտային պատահար է եղել։
«Չգիտեմ՝ ինչու այսպիսի աղմուկ եղավ այս վթարի պատճառով․ սովորական վթար էր»,- ասաց նա։
Այն հարցին, որ Ազգային ժողովի ընդունած օրենքի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում 20 րոպեի ընթացքում մեքենաները պետք է հեռացվեն, որ չխոչընդոտեն երթևեկությանը, Գեղամ Ասատրյանը պատասխանեց․ «Կարող է մինչև երկու ժամ տևել։ Խցանումը պայմանավորված է նրանով, որ եթե վթարի կողմերից մեկը չի ընդունում մեղավորությունը, ցավոք երկարում է գործընթացը»։

Բաց մի թողեք
Ողբերգական դեպք՝ Արարատում, հայրը «Mercedes»-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր աղջնակին․ Լուսանկար
Բախվել են «Tesla»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել ու հարվածել է մայթին կանգնած 3 հետիոտնի․ մոտոցիկլավարն ու հետիոտները հոսպիտալացվել են
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար