Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։
Խաչատրյանի հայցադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ է։
Հայցադիմումը մուտքագրվել է երեկ՝ մարտի 16-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։
Հավելենք, որ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել նաև ՀՀ-ին՝ ի դեմս Քննչական կոմիտեի։ Խաչատրյանը դատական կարգով պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը, ինչպես նաև՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում տրամադրել։ Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արամ Մկրտչյանին։ Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։


Բաց մի թողեք
Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել
Քստմնելի դեպք՝ Արագածոտնում, մի խումբ տղաներ շանտաժով 13-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություններ են կատարել
Շիրակում տան պատուհանը բացել ու տարել են ոսկյա զարդեր, գումար և չհրկիզվող պահարան