Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 11:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն, ապա բախվել քարերին և հողաթմբին ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են, վարորդն էլ ամուսինն է եղել։


Բաց մի թողեք
Անհամբեր սպասում ենք հայ-ադրբեջանյան հունիսյան բանակցություններին․ Թրամփ
ՀՀ նախագահական նստավայրի մոտ իրականացնում են բողոքի ակցիա և անժամկետ նստացույց․ Լուսանկար
Եկել է, ռեկլամ է անում, որ թազա ընտրվի․ Մարիամ Վարդանյան․ Լուսանկարներ